Թուրքիան պատրաստակամություն է հայտնել ռուսական Սու-35 և Սու-57 օդանավեր ձեռք բերել, եթե ԱՄՆ-ն հրաժարվի վաճառել F-16 կործանիչները
INTERNATIONAL NEWSԹուրքիան նախկինի պես պատրաստ է դիտարկել ռուսական Սու-35 և Սու-57 օդանավերը ձեռք բերելու հավանականությունը, եթե Անկարային չհաջողվի պայմանավորվել Վաշինգտոնի հետ ամերիկյան կործանիչների մատակարարման հարցում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հատարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
«Եթե F-35-ի հետ կապված իրավիճակից հետո ԱՄՆ-ն չհաստատի գործարքը, ապա Թուրքիան չի մնա առանց այլընտրանքային տարբերակի: Ցանկացած պահի հնարավոր է, որ կրկին բացվի Սու-35-ի և Սու-57-ի թեման»,- աղբյուրը մեջբերում է թուրք պաշտոնյային:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն Անկարային F-35-ի ստեղծման նախագծից բացառելու մասին որոշումից հետո կարող է երկրին F-16 կործանիչ վաճառել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



