«Երևի էս տարին էլ մի նոր մարտահրավեր է». Արուս Տիգրանյանը տարեդարձը մենակ է անցկացրել
LIFEԼրագրող Արուս Տիգրանյանը դարձել է 26 տարեկան, ինչի առթիվ լուսանկարներ է հրապարակել և գրառում արել օրվա մասին։
«Որոշել էի այս տարի հոկտեմբերի 16–ս Հարութի հետ Թբիլիսիում անցկացնել, բայց ճակատագրի հեգնանքով Երևանի հետ եմ ու մենակ։
Միշտ սիրել եմ ծնունդիս օրը։ Ինձ թվում ա, որ յուրահատուկ էներգիա կա էս օրվա մեջ՝ ինքներս մեզ սիրելու, վերագնահատելու, անցած տարին ամփոփելու ու կյանքը մաքրել, սրբել, դասավորելու օր ա ծնունդը։
Երևի էս տարին էլ մի նոր մարտահրավեր ա՝ սովորել սիրել քեզ, քո ծննդյան օրը ու քո կյանքը՝ անկախ նրանից շրջապատված ես լիքը սիրելի ու հարազատ մարդկանցով, թե՞ բոլորից հեռու ես ու մենակ։
Մի խոսքով՝ շնորհավոր իմ կյանքի ամենասիրելի ու ուժեղ աղջկա ծնունդը, վստահ եմ, որ դեռ լիքը հետաքրքիր ու անկանխատեսելի նվերներ ունի կյանքը մեզ համար, լիքը սրտխփոցներ ու խաղաղ երեկոներ»,– գրել է նա։