Անչելոտին կխոչընդոտի Լեւանդովսկու տեղափոխությանը «Ռեալ»
SPORTՄյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին դժվար թե տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», որը վաղուց է հետաքրքրված նրանով:
AS-ի համաձայն՝ 27-ամյա Լեւանդովսկու տրանսֆերին կխոչընդոտի Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին, որն արդեն պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ եւ հաջորդ մրցաշրջանից կփոխարինի Խոսեպ Գվարդիոլային: Պայմանագիր կնքելուց առաջ մարզիչն ու ակումբը պայմանավորվել են, որ լեհ հարձակվողը մնալու է թիմում:
Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում Լեւանդովսկին 16 խաղերում դարձել է 15 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ։ «Բավարիայի» հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019-ը թվականը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



