Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


Կազմակերպությունը անվճար սայլակներ և վերականգնողական պարագաներ է տրամադրել և տրամադրում իր շահառուներին. «Փյունիկ»

SOCIETY

 

Հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողները  ստիպված են հաղթահարել կյանքի բազմաթիվ դժվարություններ. առողջական, հոգեբանական, ֆինանսական, հասարակության հետ ինտեգրման խնդիրներ: Միայն հասարակական տարբեր կազմակերպությունների և պետական որոշակի բարեգործական ու կրթական ծրագրերի շնորհիվ է, որ  այս երեխաները զարգանում են, հաղթահարում բազում դժվարություններ, ձեռք բերում ընկերներ, գրանցում հաղթանակներ: «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը  ոլորոտում առավելագույն արդյունավետությամբ աշխատած հասարակական կազմակերպություններից է, որի գործունեությունն է ներկայացնում կազմակերպության ղեկավար Հակոբ Աբրահամյանը:

 

1988 թվականից հետո «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միությունը» միակ հասարակական կազմակերպությունն էր, որ զբաղվում էր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով: «Դրանք դժվար տարիներ էին, չկային հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բարձրաձայնող ու դրանց համապատասխան լուծումները ներկայացնող ՀԿ-ներ, խիստ խտրական էր հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցողների հանդեպ, բացարձակ անհարմար ու անմատչելի միջավայր»,- հիշում է Հակոբ Աբրահամյանը: Եվ այս տարիների գլխավոր ձեռքբերումն է համարում այն, որ նրանց հաջողվել է տարիների ընթացքում ծավալել մի գործունեություն, որի շնորհիվ մեր երկրում կարևորվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և առկա հիմախնդիրների լուծումը առաջնային պլան է մղվել: Այսօր միանգամայն այլ է նաև կառավարության վերաբերմունքը հաշմանդամության խնդիրներին: Դա նկատելի է թե ՀԿ-ների հետ համագործակցության ոլորտում, թե միջավայրային հարմարեցումների, ինտեգրման և կրթական ծրագրերի ոլորտում: Եթե այս տեմպերով շարունակվի, Հակոբ Աբրահամայանը վստահեցնում է, ո ր մոտ ապագայում մեր երկիրը կդառնա տարածաշրջանում ամենամատչելի ու հարմարեցված երկիրը հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Այս նպատակին ընդառաջ «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միություն» ԲՀԿ-ն Ծիծեռնակաբերդի խճուղի 16  հասցեում կառուցել է փոքրիկ հյուրանոց՝ ամբողջությամբ հարմարեցված տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար: Ներկայացնում է Հակոբ Աբրահամյանը. «Հյուրանոցը շահագործման է հանձնվել անցյալ տարի աշնանը: Սա Երևանում միակ հյուրանոցն է, որն ամբողջությամբ նախատեսված է նաև անվասայլակով տեղաշարժվողների համար: Ծրագրի ավարտը համընկավ 44 օրյա արցախյան պատերազմի սկսվելու հետ ու մենք մեր հյուրանոցը 6 ամսով անվճար տրամադրել էինք Հադրութից փախստական ընտանիքների՝ ընդհանուր 18 հոգի: Նրանց մեջ կար նաև վիրավոր ու անվասայլակով տեղաշարժվող զինվոր: Նրանք բոլորը արդեն տեղափոխվել են Արցախ: Հյուրանոցը կօգտագործվի տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար: Առաջիկայում հաշմանդամություն ունեցող հյուրեր կունենանք Ռուսաստանից:

Այժմ շարունակվում է հյուրանոցի երկրորդ մասի շինարարությունը, որն ավարտելուց հետո կունենանք 40 հոգու հյուրընկալելու հնարավորություն: Կլինի նաև վերականգնողական կենտրոն, որովհետև շենքում կա նաև պրոթեզարան: Սա հնարավորություն է տալիս ամբողջական վերականգնողական ծրագրեր իրականացնել հենց տեղում, հատկապես պատերազմում վիրավորում ստացած զինվորների համար»:

  Հյուրանոցը կառուցվում է SPFA հայ-ֆրանսիական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում: SPFA հայ-ֆրանսիական կազմակերպության հետ ծրագրեր են իրականացնում նաև Գյումրիում: Հեռահար նպատակներից է նաև նմանատիպ ծրագրերի իրականացումը Արցախում:

«Փյունիկը» կայուն գործընկերություն է հաստատել միջազգային տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ: Տարեսկզբից սկսել ենք նաև սերտորեն համագործակցել  Ֆրանսիայի Վար էստ քաղաքի Ֆրանս-Հայկական բարեկամության ասոցիացիայի հետ (Association Amitie Franco-Armenienne Var Est). Փյունիկի բարեկամների մի ամբողջ խումբ է ապրում այս քաղաքում և պատերազմը սկսվելուն պես նրանք «Փյունիկի» նախկին աշխատակցուհի Ալինա Վարդանյանի գլխավորությամբ ոտքի կանգնեցին և սկսեցին հայրենիքին օգտակար լինելու գործունեություն՝ հավաքագրելով և Հայաստան ուղարկելով  բազմաթիվ օգտակար պարագաներ:

Պատկառելի քանակության մարդասիրական օգնություն տրամադրեց նաև «Ազնավուր» հիմնադրամը, որը հիմնականում բաժանեցինք պատերազմի ժամանակ վիրավորում ստացած տղաներին:

«Այդ համագործակցությունների շնորհիվ  պատերազմի ընթացքում և հետո գործընկեր կազմակերպություններից ստացել ենք մեծաքանակ մարդասիրական օգնություն. անվասայլակներ, քայլակներ, հենակներ, օժանդակ միջոցներ, հագուստ, բժշկական պարագաներ: Պատերազմի մեկնարկից ի վեր մեծ քանակությամբ բաշխում ենք իրականացրել ու իրականացնում: ԱՄՆ-ից՝ մեր նոր գործընկերոջից՝ «Արմենիան հերոյից» («Armenian Hero») նույնպես  նոր բեռնաքանակ ստացանք բոլորովին վերջերս: Մեծ քանակությամբ վերմակներ տրամադրեցինք նաև   դիրքապահներին: Ի դեպ այս բեռի մեծ մասը հավաքել էին երկու երկվորյակ քույրեր՝ Էմմա և Ջեմմա Պողոսյանները:  Այս հայրենասեր երիտասարդները ջանք ու եռանդ չեն խնայել ֆինանսական միջոցներ և օգտակար իրեր հավաքագրելու և հայրենիք ուղարկելու գործում:

Իհարկե կան նաև անհատ բարերարներ, որոնք նույնպես մեծ աջակցություն են ցուցաբերում կազմակերպության բազմաբնույթ ծրագրերին:»:

Բարերարների ու գործընկեր կազմակերպությունների շնորհիվ «Փյունիկի» շահառուները, հաշմանդամություն ունեցող երեխաները և երիտասարդները ստանում են բազմակողմանի օժանդակություն:

 Այս գործունեությանը զուգահեռ կազմակերպությունը շարունակում է իրականացնել իր  տարեկան ֆիքսված ծրագրերը. «Ամեն տարի  իրագործում ենք «Վաղ կանխարգելման ծրագիր», որի շրջանակում ընդգրկված  մոտ 200 հաշմանդամություն ունեցող երեխաները ստանում են լոգոպեդի, սոցաշխատողի, ֆիզոթերապևտի, հոգեբանի սոցիալական մանկավարժի ծառայություններ: Ծառայություններն անվճար ենք մատուցում, իսկ տևողությունը կախված է երեխայի վիճակից. 3-6 ամիս կարող է տևել: Քովիդ 19 համավարակի պատճառով այս տարի ծրագիրը մեկնարկել է հուլիս սկզբից»: 

 Անդրադառնալով մատչելիության խնդիրներին, պետք է նշել որ միայն միջավայրի հարմարեցումները բավական չեն: Լիարժեք հասարակական ինտեգրման համար հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ստեղծել նաև կրթության մատչելիության  և աշխատանք ունենալու հնարավորություն: «Փյունիկի» Երևանի և Գյումրիի կենտրոններում   գործում են նկարչության, ասեղնագործության, փայտի փորագրության և խեցեգործություն, երաժշտական թերապիայի խմբակներ, լոգոպեդի, հոգեբանի, ֆիզիոթերապիստի ծառայություններ՝ անվճար հիմունքներով: Միության շահառու մի խումբ երեխաներ,  Երևանի  Գեղարվեստի 5-րդ ուսումնարանի հետ համագործակցության շրջանակում անվճար սովորում ու տարբեր մասնագիտություն են ստանում: Նրանք նույնիսկ կրթաթոշակ են ստանում: Մի քանիսն արդեն  լուրջ հաջողություններ ունեն ոսկերչության, փայտի փորագրության ոլորտներում:

«Հաշմանդամություն ունեցող անձը կարող է ու պետք է աշխատի: Այս ուղղությամբ շարունակաբար ծրագրեր ենք մշակում  ու իրականացնում: Համագործակցել ենք Սեյվ դը չիլդրն և USAID-ի կազմակերպությունների, տարբեր գործատուների հետ և մի խումբ երիտասարդների ուսում ստանալուց հետո օգնել ենք աշխատանք գտնելու հարցում:  Նրանցից մի քանիսը աշխատում են հենց մեր կենտրոնում: Օրինակ՝ մեր նկարչության և ասեղնագործության խմբակների ուսուցիչներ հաշմանդամություն ունեն: Մեր շահառուներից շատերը աշխատում են նաև ԱԻՆ-ում, ՄՏՍ-Վիվա-Սելլում,  սերտորեն համագործակցում ենք Սոցապ նախարարության հետ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման և մասնագիտության ձեռքբերման հարցերում: Ի դեպ մեր շահառուները շարունակում են մեր հովանու ներքո մնալ նաև 18 տարեկանը լրանալուց հետո: Նրանք շարունակում են ներգրավվել մեր միջոցառումներում ու բազմաթիվ ծրագրերում:

Իր 32 տարվա գործունեության արդյունքում «Փյունիկը»  դարձել է մի մեծ ընտանիք: Հաշմանդամություն ունեցող մի խումբ երիտասարդներ ունենք, որ մեր ճամբարներում են ծանոթացել, ընտանիք կազմել, երեխաներ ունեցել»,-ասում է միության ղեկավարը:

Իր գործունեության ամբողջ ընթացքում կազմակերպությունը  անվճար սայլակներ և վերականգնողական պարագաներ է տրամադրել և տրամադրում  իր շահառուներին: Տարիներ առաջ համագործակցել է  «Անվճար սայլակների առաքելություն» ամերիկյան կազմակերպության հետ և մոտ 1500 սայլակներ է բաժանել ՀՀ ամբողջ տարածքում: Միությունն ունի նաև սայլակների վերանորոգման արհեստանոց, որտեղ կրկին հաշմանդամություն ունեցող տղաներ են աշխատում: Ի դեպ,  «Փյունիկի»  բազմաբնույթ ծրագրերից օգտվում են ոչ միայն  Երևանի շահառուները. « 1997 թ. Գյումրիում բացվեց մեր մասնաճյուղը: Այն գործում է հարմարեցված ու մատչելի շենքում և իրականացնում նույն կրթական, վերականգնողական, ուսուցողական, սոցիալական ծրագրերը»:  «Շուտով այնտեղ կկառուցվի նոր շենք, որը մենք պատրաստվում ենք դարձնել ուսումնամարզական և լեզուների ուսուցման կենտրոն: Այստեղ հաշմանդամություն ունեցող երեխաներից բացի կներգարվենք նաև սոցիալապես անապահով խավի երեխաների: Ծրագիրն իրականացելու համար այս պահին  բանակցում ենք  Ռուսաստանում գործող  հայկական կառույցների հետ »,- մանրամասնում է Հակոբ Աբրահամյանը: 

Վերոնշյալ ձեռքբերումներին Հակոբ Արբրահամյանը հավելում է վերջին կարևորագույնը. հաշմանդամություն ունեցող հայ մարզիկները իրենց աջակցության շնորհիվ կարողանում են մասնակցել Պարալիմպիկ խաղերին: «Համարում ենք, որ սպորտը հաշմանդամություն ունեցող անձի համար ինքնադրսևորման լավագույն ձևերից մեկն է: Այն ավելացնում է նրանց ինքնավստահությունը, ամրապնդում ինքնագիտակցությունը: Դրա համար էլ պարբերաբար կազմակերպում ենք ամառային և ձմեռային մարզավերականգնողական ճամբարներ, ցանկացողները մարզվում են մեր կենտրոններում գործող մարզադահլիճներում:

Մեր օգնությամբ  հաշմանդամություն ունեցող շատ հայ մարզիկներ ՀՀ-ը ներկայացրել են միջազգային տարբեր մրցումներում՝ ինչպես  Եվրոպայի, Աշխարհի առաջնություններում, այնպես էլ Պարալիմպիկ Խաղերում: Մեր նախընտրելի մարզաձևերն են. առագաստանավային սպորտ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, հաշմանդամների  ծանրամարտ, սեղանի թենիս, լող, պարականոե, պարաթեքվանդո, սայլակավազք, բոչիա և այլն »:

«Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միություն» բարեգործական հասարակական կազմակերպության բազմաբնույթ ու պրոֆեսիոնալ  գործունեության շնորհիվ կյանքում հաստատվել և իրենց կայուն տեղն են գտել ու դեռ կգտնեն բազմաթիվ հաշմանդամություն ունեցող երեխաներ:  

Մեզ հետ կապ հաստատելու համար ՝ https://www.facebook.com/ngopyunic

 

 

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''