Թուրքերն առևանգել են հղի քրդուհուն ու կտտանքների ենթարկելով` սպանել. 300 առևանգում՝ 2 ամսում
SOCIETYԹուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) աշխատակիցները հոկտեմբերի 17-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Մաբաթա շրջանին հարակից Բիրիմջե գյուղից երկու քուրդ կնոջ են առևանգել։ Այս մասին հայտնում է քրդական «ANF News» լրատվական կայքը, հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնի չէ, թե թուրքերն ուր են տարել 28-ամյա Միզգինին և 33-ամյա Սոզանին։
Նշվում է, որ նույն օրը МİT-ն առևանգել էր նաև 32-ամյա հղի մի կնոջ և կտտանքների ենթարկելով սպանել նրան։
Քրդաբնակ Աֆրինում վերջին երկու ամսում արդեն շուրջ 300 քաղաքացի է առևանգվել, այդ թվում՝ 25-ը կին, իսկ 6 քաղաքացի՝ սպանվել։
Աֆրինի մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով՝ թուրքական պետությունը հուլիսի 29-ից օգոստոսի 23-ն Աֆրինում առնվազն 101 անձի է առևանգել, որից 17-ը՝ կին, 3-ը՝ երեխա։
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



