Քաբուլում պայթյուն է որոտացել
INTERNATIONAL NEWSՀոկտեմբերի 20-ին հուժկու պայթյուն է որոտացել Քաբուլում: Այդ մասին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Դեխմազանգի շրջանում՝ սահմանապահ ոստիկանության շտաբի շենքի դիմաց: Անհայտ անձը նռնակ է նետել ընթացող ավտոմոբիլի վրա, որը պատկանում էր երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալներին:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության՝ թալիբների կողմից նշանակված մամուլի քարտուղար Քարի Սայիդ Հոստին հավաստել է միջադեպի մասին տեղեկատվությունը և հայտնել «Աֆղանստանի Իսլամական Էմիրության» (պետության՝ արմատականների կողմից օգտագործվող անվանումը) երկու զինյալի վիրավորվելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



