Սև ծովում երկու Սու-30 կործանիչ օդ է բարձրացվել ամերիկյան օդանավերին ուղեկցելու համար
INTERNATIONAL NEWSԵրկու ռուսական Սու-30 կործանիչ օդ են բարձրացել՝ ուղեկցելու ԱՄՆ օդուժին պատկանող В-1В ռմբակոծիչն ու երկու KC-135 լիցքավորող օդանավին Սև ծովի օդային տարածքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 19-ին օդային տարածության վերահսկման ռուսական միջոցները Սև ծովի չեզոք ջրային տարածքի վերևում ՌԴ պետական սահմանին մոտեցող օդային թիրախներ են նկատել: Դրանք ճանաչելու և սահմանին խախտում թույլ չտալու համար օդ են բարձրացվել ռուսական կործանիչները:
ՊՆ-ից հայտնել են, որ ՌԴ պետական սահմանից օտարերկրյա ինքնաթիռների շրջվելուց հետո կործանիչները վերադարձել են տեղակայման բազա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



