Հայ և քուրդ երիտասարդները բողոքի ցույց են իրականացրել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առաջ
INTERNATIONAL NEWSՏասնյակ հայ և քուրդ երիտասարդներ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջև իրենց բողոքի ձայնն են հայտնել Թուրքիայում փոքրամասնությունների դեմ շարունակվող հալածանքների և Անկարայի որդեգրած ծայրահեղական քաղաքականության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:
Բողոքի ցույցի ժամանակ մասնակիցները դատապարտեցին քուրդ իրավապաշտպան Թահիր Էլչիի սպանությունը՝ նմանեցնելով այն «Ակոս» պարբերականի խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ: «Բոլորս Հրանտ ենք», «Բոլորս Էլչի ենք», «Բոլորս այստեղ ենք» կոչերով ցուցարարները պարզել են Հրանտ Դինքի, 2011 թվականին թուրքական բանակում սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի, Թահիր Էլչիի և թուրքական իշխանությունների այլ զոհերի լուսանկարները՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



