Լարված իրավիճակ` 7-րդ Մասիվում. քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է եղել (տեսանյութ)
VIDEOԱյսօր երեկոյան լարված իրավիճակ է ստեղծվել Նոր Նորքի 7-րդ զանգվածում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները քանդում էին Հունան Ավետիսյան 5 հասցեում գտնվող 2 քարե շինությունները, որոնք ավտոտնակ էին ծառայում բնակիչների համար:
Նշված վայրում մեծ թվով քաղաքացիներ ու ոստիկանության աշխատակիցներ էին հավաքված։ Քաղաքացիները փորձում էին թույլ չտալ, որ քանդեն շինությունները։
Նշենք, որ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Համացանցում են հայտնվել կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես է ոստիկանը հարվածում քաղաքացիներից մեկին: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա բերման ենթարկված:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



