Հունաստանի խորհրդարանը փաստաթուղթ ընդունեց Պաղեստինյան պետության ճանաչման մասին
INTERNATIONAL NEWSՀունաստանի խորհրդարանը դեկտեմբերի 22-ին բանաձեւ Է ընդունել, որը հորդորում Է կառավարությանը ճանաչել Պաղեստինյան պետությունը: Խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսը հատուկ լիագումար նիստում ընթերցել Է բանաձեւh տեքստը եւ խնդրել՝ ոտքի կանգնել նրանց, ովքեր պաշտպանում են այն: Ամբողջ դահլիճը ոտքի Է կանգնել ու ծափահարել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բանաձեւը հանձնարարում Է Հունաստանի կառավարությանը ճանաչել Պաղեստինյան պետությունը 1967 թվականի սահմանններով եւ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:
Այսօր Հունաստանի խորհրդարանում ելույթ Է ունենալու պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբասը: Նրա ելույթը տեղի կունենա Սենատի դահլիճում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



