ՆԱՏՕ-ն Ռուսաստանին դիմագրավելու նոր ծրագիր է մշակել
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կայանալիք հանդիպմանը նախատեսում են նոր ծրագիր հաստատել, որն ուղղված կլինի Ռուսաստանի կողմից մի քանի ուղղություններով հնարավոր հարձակմանը դիմագրավելուն:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր պաշտոնական աղբյուրներին, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մտադիր են այսօր պաշտպանության համալիր ծրագիր հաստատել: Ռազմավարությունը, որը գաղտնի է, ուղղված է Բալթիկ և Սև ծովերի շրջաններից միջուկային զենքի հավանական կիրառմամբ կամ տիեզերքից համաժամանկյա հարձակումներից պաշտպանվելուն:
ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ «Եվրաատլանտյան տարածաշրջանում զսպման և պաշտպանության հայեցակարգը և դրա իրականացման ռազմավարությունն անհրաժեշտ է, քանի որ Ռուսաստանն առաջադեմ զենք է զարգացնում և զորքեր է տեղակայում դաշնակիցների սահմանների մոտակայքում»: