Աբխազիայում աբորտների արգելք Է սահմանվել
INTERNATIONAL NEWSԱբխազիայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել Է Սահմանադրության ուղղում, որն աբորտների լիակատար արգելք Է սահմանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:
Աբխազիայի Սահմանադրության «Մոր եւ նորածնի կյանքի պետական պաշտպանության մասին» ուղղումը նախաձեռնել Է պատգամավոր Սայիդ Խարազիան:
Ընդունված ուղղումն աբորտի հնարավորություն չի ենթադրում նույնիսկ այն դեպքում, եթե հղիությունն սպառնում Է մոր առողջությանն ու կյանքին:
Խորհրդարանում նախագահի ներկայացուցիչ Դմիտրի Շամբան պաշտպանել Է օրինագիծը, բայց ասել Է, որ «միայն արգելքներով հնարավոր չԷ լուծել ժողովրդագրական խնդիրը», «մայրության եւ մանկության պաշտպանության համար համալիր պետական ծրագրեր են հարկավոր»:
Նիստին ներկա 29 պատգամավորներից 25-ը «կողմ» են քվեարկել, երկուսը ձեռնպահ են մնացել, եւս երկուսը դեմ են արտահայտվել: Ընդամենը Աբխազիայի խորհրդարանն ունի 35 պատգամավոր:



