Կրեմլում մեկնաբանել են Թուրքիայում ռուս քաղաքացիների ձերբակալությունը՝ լրտեսության կասկածանքով
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում տեղեկություն չունեն Թուրքիայում ռազմական և քաղաքական լրտեսության կասկածանքով 4 ռուս քաղաքացու ձերբակալման մասին:
«Խորհուրդ եմ տալիս դիմել արտաքին գործերի նախարարություն. եթե ռուս քաղաքացիներ են ձերբակալվել, ապա թուրքական կողմը պետք է տեղեկացրած լինի մեր դիվանագիտան ներկայացուցչությանը, հյուպատոսական ծառայությանը»,- Lenta.ru-ի փոխանցմամբ ասել է Պեսկովը:
ՌԴ ԱԳՆ-ն դեռևս չի մեկնաբանել կատարվածը:
Նշենք, որ Թուրքիայում լրտեսության կասկածանքով մի խումբ անձանց ձերբակալության մասին հայտնի էր նախօրեին: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածների թվում էին նաև Ուկրաինայի, Ուզբեկստանի մեկական քաղաքացիներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



