Թուրքիան նախկինի պես վճռական է «Զանգեզուրի միջանցքը» բացելու հարցում. Էրդողան
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք Ադրբեջան այցի ծրագրում Բաքուն չկա, այլ միայն մասնակցելու է Ֆիզուլիի օդանավակայանի, այդ շրջանում մի քանի ավտոճանապարհների բացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտում մի շարք ծրագրերի մեկնարկին։ «Մենք այդ հարցը քննարկել ենք իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում Անկարայի դիրքորոշումը չի փոխվել․ «Մենք նախկինի պես վճռական ենք տրամադրված «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում»։
Էրդողանը նաև հայտնել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին ականապատված տարածքները մաքրելու համար և այդ նպատակով կտրամադրի հատուկ մեքենաներ։
Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաև Ադրբեջան-Իրան լարվածությանն` ասելով, թե չի կիսում կարծիքները, որ այդ ճգնաժամը կարող է թեժանալ։