Իրանի գործողությունները սխալ են. Էրդողան
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անգոլա, Տոգո և Նիգերիա այցից հետո Թուրքիա վերադառնալիս՝ ինքնաթիռում լրագրողներին հարցազրույց է տվել, որի ժամանակ անդրադարձել է Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններին:
«Կովկասում Թուրքիայի ակտիվ և մշտական դերակատար դառնալուց հետո Իրանի գործողություններն այլևս իմաստ չունեն և չեն կարող հանգեցնել թեժ ճգնաժամի:
Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների պատճառով Իրանը չի կարող Ադրբեջանը թիրախ դարձնել, քանի որ այսօր Իրանում ադրբեջանցիները մեծ թիվ են կազմում։ Այս գործոնն, իհարկե, մտածելու տեղիք կտա: Իրանի գործողությունները սխալ են։ Ես կարծում եմ, որ Իրանի նոր ղեկավարությունը չի կրկնի այդ սխալը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



