Չորս բրիտանացի ուղեւորվել է դեպի Լա Պալմա հրաբուխ սելֆի անելու համար
INTERNATIONAL NEWSՉորս բրիտանացի ուղեւորվել է դեպի Լա Պալմա հրաբուխ սելֆի անելու համար՝ շրջանցելով ոստիկանության հսկիչ անցակետը, գրում է NYP-ը:
Տղամարդիկ լուսանկարվել են տեղանքի մերձակայքում, որտեղ թեժ լավայի գետերը հոսում են ժայթքող Կումբրե Վյեխայից:
Խմբի անդամներից մեկը հրապարակել է լուսանկարը:
«Մենք ստիպված էինք թաքնվել, որպեսզի շրջանցեինք բանակին ու ոստիկանությանը: Դա լիարժեք առաքելություն էր բլոկպոստերով, որոնողական կետերով ու մթության մեջ շներով»,-գրել է նա:
Ենթադրվում է, որ տղամարդիկ ժամանել են նավով Տեներիֆեից: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այժմ նրանց դեմ հնարավոր է դատական հայց ներկայացվի, քանի որ նրանք վտանգել են սեփական կյանքն ու անվտանգության ծառայությունների աշխատակիցների կյանքը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



