Մոսկվայում 4 ամսով նոր սահմանափակումներ են մտցվել կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով
INTERNATIONAL NEWSԱյսօրվանից Մոսկայում նոր սահմանափակումներ են մտցվում կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճի պատճառով։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ դրանք կգործեն 4 ամիս` մինչև փետրվարի 25-ը։
Սահմանափակումները չեն տարածվում պատվաստվածների և նրանց վրա, ովքեր վերջին 6 ամիսներին հիվանդացել են քովիդով։
Միևնույն ժամանակ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը Մոսկվայում նոր լոքդաուն է սահմանվելու։ Կփակվեն խանութները, ռեստորանները, ծառայության ոլորտի այլ ձեռնարկությունները, դպրոցներում արձակուրդ կլինի։ Նման սահմանափակումներ են գործելու նաև Ռուսաստանի այլ շրջաններում։
Ռուսաստանում կորոնավիրուսի նոր բռնկումը սկսվել է սեպտեմբերի վերջից։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նոր դեպքերի թիվն այնտեղ աճել է երկու անգամ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



