Թուրքիայում Ռուսաստանի 7 քաղաքացու են կալանավորել՝ անտառները հրդեհելու կասկածանքով
INTERNATIONAL NEWSԱնթալիայում անտառների ոչ միտումնավոր հրդեհման կասկածանքով ձերբակալել և այնուհետև կալանավորել են Ռուսաստանի 7 քաղաքացու:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով գլխավոր հյուպատոսությանը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ, երբ զբոսաշրջիկները քայլարշավի էին մասնակցում «Լիկյան արահետի» երթուղով:
Կիրակի դատական նիստ է կայացել, որի շրջանակում որոշում է կայացվել նախաքննության ընթացքում կալանքի տակ պահել ռուս զբոսաշրջիկներին:
Ինչպես նշվում է, թուրքական ոստիկանությունն ուշադիր հետևում է բնապահպանական կանոնների պահպանմանը: Ամռանը երկրի հարավային շրջաններում զանգվածային անտառային հրդեհներ են տեղի ունեցել, որոնց տարածվել են 30 նահանգում, ինչի հետևանքով մահացել են տասնյակ, տուժել՝ հարյուրավոր անձինք:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



