Ադրբեջանում կրկին իրանամետ աստվածաբան է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցները ձերբակալել են Հաջի Ջավադ մզկիթի նախկին ախունդ, իրանամետ աստվածաբան Ախլիման Ռուստամովին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը` տղամարդուն բերման են ենթարկել իր տանը:
Նշվում է, որ բնակարանում խուզարկություն է կատարվել, առգրավվել է կրոնական գրականություն։ Աստվածաբանի ընտանիքին չեն բացատրել ձերբակալման պատճառը։
Նշենք, որ Ադրբեջանում վերջին օրերին մի քանի իրանամետ աստվածաբաններ են բերման ենթարկվել։ Սակայն նրանցից միայն մեկին՝ Սարդար Բաբաեւին է պաշտոնապես մեղադրանք առաջադրվել։ Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



