Yerevan, 02.November.2026,
00
:
00
BREAKING

«Լավ բան անելու փոխարեն, անում ենք հակառակը՝ առանց հաշվի առնելու հանրակրթության ոլորտում առկա խնդիրները». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուսուցիչների կամավոր ատեստավորման համար դիմել էր 1372 ուսուցիչ, որոնցից գործընթացին մասնակցել է 996-ը, անհրաժեշտ շեմը հաղթահարել է 468-ը: Ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացված միավորների, նրանք կստանան աշխատավարձի 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար: Այս մասին կառավարության նախորդ նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Ատեստավորման գործընթացի, դրանից ակնկալվող դրական կամ բացասական փոփոխությունների մասին զրուցեցինք կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ: Նա նշում է՝ գործընթացը սկսվեց դեռևս ապրիլ-մայիս ամիսներին, երբ նախարարությունը հաստատեց ատեստավորման կարգը:

«Ուսուցիչների մոտ որոշակի դժգոհություններ հենց այն ժամանակվանից առաջացան: Նրանց մեծ մասը բողոքում էր, որ, կարծես թե, վստահություն չկա այն դիպլոմին, որն ուսուցիչն ունի, իսկ այս ատեստավորման արդյունքում ստուգվում են ոչ թե ուսուցչի հմտությունները, որոնք նա որպես մանկավարժ կիրառում է դասարանում, այլ ուղղակի ստուգում են նրա գիտելիքները, ինչպես ուսանող տարիներին: Հիմա նաև հարց է առաջանում, թե ինչո՞ւ շատերը չմասնակցեցին գործընթացին: Այստեղ հոգեբանական հարցեր կան: Գիտենք, որ թեստը կարող է շատ սուբյեկտիվ լինել, երբեմն կարող է նաև այնպես ստացվել, որ տեխնիկական պատճառներ լինեն և իր իմացած հարցին ուսուցիչը սխալ պատասխանի, իսկ դա անդրադառնում է նրա հեղինակության վրա: Պատկերացրեք՝ ուսուցիչը, չկարողանալով թեստը հանձնել, ինչպիսի զգացողությամբ է դասարան մտնելու: Աշակերտները, ծնողները և նրա գործընկերները նրան այլ կերպ կվերաբերվեն: Երկրորդ՝ ուսուցիչների մոտ կարծիք կա, որ սա հնարավորություն է որոշակի առումով «ազատվել», այսպես ասած, «հին» ուսուցիչներից:

Շատերը մտածում էին՝ այս ուսուցչից ցանկանում ենք «ազատվել», եկեք այնպես անենք, որ նա գնա ատեստավորման, այնտեղ հնարավոր է ցածր միավորներ հավաքի, իսկ դրանից հետո նրան ուղարկում են պարտադիր ատեստավորման, իսկ դրա արդյունքում նա կարող է կորցնել իր տեղը դպրոցում: Սա որոշակի առումով քաղաքական մոտեցում է, քաղաքական հաշվեհարդար ակտիվ ուսուցիչների նկատմամբ: Ամեն դեպքում այդ հնարավորությունը և մտավախությունը շատերի կողմից լսել եմ, իսկ սա գործընթացի նկատմամբ բացասական վերաբերմունք էր ձևավորում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Ոմանք չեն հերքում, որ ուսուցիչներից շատերը վերապատրաստման, դասավանդման իրենց մեթոդները թարմացնելու կարիք ունեն, բայց ատեստավորման գործընթացն այդ խնդիրը չի լուծելու: «Գիտելիքների ստուգումը, այն էլ թեստի միջոցով, որևէ բան չի փոխում, որովհետև դրանից ո՛չ ուսուցչի մոտեցումն է փոխվում, ո՛չ մեթոդական նոր գիտելիքներ է ստանում, ո՛չ էլ ուսուցիչն է վերապատրաստվում: Այսինքն՝ դրանից մեծ հաշվով կրթության որակը չի լավանում, այլ որոշակի հակասություններ, հակադրություններ են առաջանում ուսուցչական կոլեկտիվներում, ուսուցիչ-ծնող և ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում, սա որևէ լավ բանի չի կարող հանգեցնել: Բացի դա, գիտենք, որ ավելի քան 100 դպրոցում ուսուցչի թափուր տեղեր կան, հիմնականում մարզային, բարձրլեռնային, սահմանամերձ բնակավայրերում: Հիմա պատկերացնենք, որ այդ բնակավայրերի ուսուցիչները գնան ատեստավորման և պարզվի, որ նրանք համապատասխան միավորներ չեն հավաքել: Սա նշանակում է, որ ապագայում կունենանք էլ ավելի շատ թափուր տեղեր, իսկ կրթական համակարգի վրա դա բացասական ազդեցություն կունենա: Ստացվում է, որ իբր լավ բան անելու փոխարեն, անում ենք հակառակը, առանց հաշվի առնելու այն խնդիրները, որ ունենք հանրակրթության ոլորտում»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ատեստավորումը եղել է վաղուց: «Անհրաժեշտ է, որպեսզի ուսուցիչները մնան համապատասխան «մարզավիճակում», ժամանակ առ ժամանակ անցնեն ատեստավորում, որը ոչ միայն կստուգի նրանց գիտելիքները, ասենք, քիմիայից կամ ֆիզիկայից, այլ նաև մանկավարժական հմտությունները, մեթոդները, որոնց նրանք տիրապետում են: Ատեստավորումն էլ պետք է անել համապատասխան վերապատրաստումներից հետո: Մեծ հաշվով՝ որոշակի պարբերականությամբ ատեստավորում անցնելը բնական գործընթաց է, ոչ թե ուսանողի նման ստուգել ուսուցչի գիտելիքները: Դա կրթության որակի վրա կունենա զրո ազդեցություն, եթե չասենք՝ բացասական»,-հավելում է կրթության փորձագետը:

Ասում է՝ որպես ֆիզիկայի մասնագետ, մանրամասն նայել է ֆիզիկային առնչվող թեստերը: «Անկեղծ ասեմ, որ շատ դժվար հարցեր չկան: Բայց խնդրահարույց հարցեր կան, թե ինչպես են կազմվել այդ թեստերը և ինչպիսի խնդիրներ են դրվել: Օրինակ՝ ուսուցիչներից շատերն ինձ հետ զրույցներում նշել են, որ անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն ունեն նրանք, ովքեր դասավանդում են ավագ դպրոցում: Թեստերում առկա խնդիրները հիմնականում վերաբերում են բարձր դասարաններին: Ստացվում է, որ միջին դպրոցներում դասավանդող ուսուցիչները չեն կարող մասնակցել, որովհետև տարիներ շարունակ չեն դասավանդել բարձր դասարանների դասընթացը և բնական է, որ շատ բաներ կարող են ուղղակի մոռացած լինել: Սա լրացուցիչ խոչընդոտ է միջին դպրոցի ուսուցիչների համար, որոնք ուղղակի չմասնակցեցին այս ատեստավորմանը»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice