Նյու Յորքում մետրոյում հրաձգություն է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSՆյու Յորքում մետրոյում հրաձգություն է տեղի ունեցել։ Տղամարդը հրացանից կրակ է արձակել՝ վիրավորելով մեկ մարդու, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նյու Յորքի ոստիկանությանը։
Իրավապահների տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել N գծում, որտեղ մետրոյի գնացքը մոտեցել է կենտրոնական 14 Street-Union Square կայարանին։ Ուղեւորներից մեկը պահանջել է մյուսից տալ հեռախոսը, որից հետո կրակել է նրա ոտքին։
Միջադեպը տեղի է ունեցել պիկ ժամին, երբ մետրոյի գնացքում շատ մարդ է եղել։ Բացի հեռախոսով տղամարդուց, այլ տուժածներ չկան։
Վերջին կես տարում միայն Նյու Յորքի գլխավոր տեսարժան վայրում՝ Թայմս սքվերում, երկու անգամ հրաձգություն է տեղի ունեցել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



