Սպասվում են զգալի տեղումներ. հայտարարվել է արտակարգ դրություն
INTERNATIONAL NEWSՆյու-Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը, ռեգիոնում սպասվող հեղեղումներով պայմանավորված, հայտարարել է արտակարգ դրություն։ Այս մասին հայտնում է նահանգապետի մամուլի ծառայությունը։
«Ես պրեվենտիվ կերպով հայտարարում եմ արտակարգ դրություն, որպեսզի երաշխավորեմ, որ մենք կկարողանանք տրամադրել անհրաժեշտ ռեսուրսները սպասվող փոթորկին դիմագրավելու եւ մարդկային կյանքերն ու նրանց ունեցվածքը փրկելու համար այն շրջաններում, որտեղ սպասվում են զգալի տեղումներ»,- ասված է նահանգապետի տարածած հայտարարության մեջ։
Արտակարգ դրությունը տարածվում է Բրոնքսի, Բրումի Չենանգոյի Դելավերի, Գրինի, Քինգզի, Մոնթտոմերիի, Նասաուի, Նյու-Յորքի, Օրանժի, Օթսեգոյի, Պանթեմի, Քուինսի, Ռիչմոնդի, Ռոքլենդի, Սքենեկտադիի, Շոհարիի, Սաֆֆոլկի, Սալիվանի, Տիոգուի, Օլիսթերի, Վինչեսթերի եւ հարակից շրջաններում։ Նահանգի որոշ հատվածներում սպասվող հորդառատ տեղումները կարող են հանգեցնել ջրհեղեղի։