Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարանդայի միջազգային օդանավակայանում. Ալիևն ու Էրդողանը տվել են նորաբաց օդակայանի շահագորման մեկնարկը (տեսանյութ)
VIDEOԱդրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ներկա են գտնվել Վարանդայում միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:
Ինչպես ներկայացնում է ՏԱՍՍ գործակալությունը, երկրների ղեկավարներին է հանձնվել նոր օդանավակայանի խորհրդանշական բանալին:
Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդա քաղաքում միջազգային օդանավակայանը կառուցվել է 8 ասմում: Առաջին փորձնական չվերթն այստեղ իրականացվել է սեպտեմբերի 5-ին:
Ինչպես երևում է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած տեսանյութում, Թուրքիայի պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել հենց նորաբաց օդակայանում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



