Գերմանիայի նախագահը պաշտոնապես ընդունեց Մերկելի հրաժարականը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին է հանձնել կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարականի մասին պաշտոնական ծանուցումը։ Այժմ Մերկելը կանցլերի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում է։
Շթայնմայերը Մերկելի կանցլերության ժամանակաշրջանն անվանել է Գերմանիայի ժամանակակից պատմության մեծագույններից մեկը։ Ինքը՝ Մերկելը, նստած էր անկյունում, անհանգստացած տեսքով։ Կանցլերի պաշտոնակատարը, վերցնելով հրաժարականի փաստաթուղթը, մի կողմ քաշվեց՝ իր տեղը, սակայն Շթայնմայերը հիշեցրեց` դեռ պետք է լուսանկարվել մամուլի համար: Կառավարության ղեկավարը ժպտաց և կեցվածք ընդունեց լրագրողների առջև:
Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է տասնվեց տարի` 2005 թվականի նոյեմբերի 22-ից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



