Ամանորին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը. նախագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ
SOCIETYՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 53 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ ձայներ:
Նախագիծը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել էր, որ ոչ աշխատանքային օրերի կրճատմամբ ՀՆԱ-ն կբարձրանա, առևտուրը կաճի:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ոչ աշխատանքային օրեր թողնել նաև հունվարի 2-ը և հունվարի 7-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



