Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրել Կովսականում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակում երկու երկրի պաշտպանության նախարարներ Հուսուլի Աքարը և Զաքիր Հասանովը հանդիպում են անցկացրել ադրբեջանական վերահսկողության տակ անցած Կովսականում:
Ինչպես հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, Հասանովը վստահություն է հայտնել, որ գործընկերության հետագա զարգացման և ամրապնդման հարցում, որը հիմնված է փոխադարձ վստահության և աջակցության վրա:
Թուրք նախարարն, իր հերթին, շեշտել է, որ ռազմավարական դաշնակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա:
Հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



