Արտակարգ դեպք՝ Երևանում. շենքի բակում կայանված Nissan March-ում բռնկված կրակի հետևանքով այն վերածվել է մոխրակույտի
SOCIETYԵրեւանում, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 05։00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 26/3 շենքի մոտ ավտոմեքենա է այրվում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են շենքի պատուհանի տակ կայանված Nissan March մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։
Ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը պարզվում է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



