Արմեն Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, եթե ․․․
POLITICSՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է անմիջապես հրաժարական տալ, եթե Հայաստանում փոխվի Սահմանադրությունն ու հաստատվի նախագահական կառավարման համակարգ։
Նա նշել է, որ ինքը կողմնակից է հենց այդպիսի կառավարման համակարգի, քանի որ Հայաստանի ժողովուրդը սովորել է նախագահական կառավարման համակարգին եւ խորհրդարանական կառավարման դեմոկրատիան շատ դժվար է ընկալվում։
«Եթե ես ասում եմ, որ Սահմանադրությունում փոփոխություններ են կատարվելու, ես նկատի չունեմ ոչ մի դեպքում ինձ։ Եթե ամեն դեպքում մենք Սահմանադրությունը հանրաքվեով փոփոխության ենթարկենք եւ այն սկսի գործը, այդ ժամանակ կընտրվի նոր նախագահ եւ եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես հրաժարական կտամ»,- ասել է նախագահ Սարգսյանը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



