Մեծամորի դիահերձարանում դեռևս անթաղ է մնում զինծառայողների 100 մարմին և մասունք (տեսանյութ)
VIDEOՊատերազմից մեկ տարի անց Մեծամորի դիահերձարանի սառնարանում անթաղ են մնում զոհված զինծառայողների 100 մարմին ու մասունք: Պոլիէթիլենային պարկերի վրա նրանց գենետիկական փորձաքննության կոդերն են գրված: Այս մարմինները հիմնականում նույնականացված են, այսինքն պարզ է ովքեր են, անուն-ազգանուն ունեն:
Ծնողները հայտնի են, սակայն նրանք հրաժարվում են մարմինը կամ մասունքը տանել, հուղարկավորել, «Ազատության» հետ զրույցում ասել է Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի մարզային բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանը: Հիմնական պատճառն այն է, որ չեն վստահում ԴՆԹ փորձաքննության պատասխանին, կամ եթե խոսքը մարտադաշտում գտնված մասունքի մասին է՝ սպասում են, մինչև զինվորի մյուս մասունքներն էլ գտնվեն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



