Սաակաշվիլին հացադուլի ընթացքում օրական 3 լիտր լիմոնադ է խմում. Կոբախիձե
INTERNATIONAL NEWSՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլը իմիտացիա է, նա ամեն օր երեք լիտր լիմոնադ է խմում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի ձևական հացադուլին, մեր տեղեկություններով՝ հենց այսօր՝ քվեարկության օրը, Սաակաշվիլին ծրագրում է ցույց տալ, թե իբրև վատ է զգում իրեն և այդպիսով հուզումներ առաջացնել իր կողմնակիցների շրջանում»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ Սաակաշվիլին օրական երեք լիտր լիմոնադ է խմում: «Ողջ բանտն է ծիծաղում այն բանի վրա, որ Սաակաշվիլին ամեն օր 3 լիտր լիմոնադ է խմում»,- ասել է Կոբախիձեն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



