Հարավային Կորեայում դեռահասը մահացել է COVID-19-ի դեմ պատվաստումից հետո
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեայի առողջապահական մարմինները հետաքննում են դեռահասի մահվան առաջին դեպքը կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո, հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով իշխանություններին։
Ավագ դպրոցի աշակերտը պատվաստվել է Pfizer պատվաստանյութով օգոստոսի 13-ին, մահացել է սեպտեմբերի 27-ին, հայտնել են իշխանությունները։ Միաժամանակ նշվում է, որ դեռահասը չի ունեցել խրոնիկական հիվանդություններ։
Չի նշվում՝ արդյո՞ք դեռահասի մահը կապվում է պատվաստանյութի հետ։
Միաժամանակ, ըստ գործակալության, ավագ դպրոցի բոլոր աշակերտները, ինչպես նաև նոյեմբերի 18-ին քոլեջի ընդունելության քննություններ հանձնողները պատվաստվել են հուլիսի կեսերից։
Երկուշաբթի օրը գործակալությունը, վկայակոչելով երկրի նախագահ Մուն Չժե Ինին, հայտնել է, որ Հարավային Կորեան նոյեմբերից աստիճանաբար կվերադառնա նորմալ կյանքին, քանի որ երկրում պատվաստումների մակարդակը գերազանցել է 70%-ը։