Լավրովը Հռոմում կհանդիպի Թուրքիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպումներ կունենա Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ակնկալվում են նաև Լավրովի հանդիպումները ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դևիդ Բիզլիի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



