Անահիտը նպատակ ունի վատնելով պետական ռեսուրսը անհարկի ծանրաբեռնել դատարանները, թե՞ «հակահամաճարակային միջոցառում»-ը շարունակում է ընկալել վահագնհովակիմյանական փիլիսոփայության մեջ. Ռոբերտ Հայրապետյան
BLOGԻրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նոյեմբերի 1-ից բաց տարացքներում դիմակ կրելը կրկին կդառնա պարտադիր։
Մի կողմ եմ թողնում այն փաստը, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը վերացված է, բայց այնուամենայնիվ օբյեկտիվորեն առաջացած հարցադրում եմ ուզում բարձրաձայնել․
Արդյո՞ք առողջապահության նախարարի աշխատասենյակը զբաղեցնող տիկինը պատկան մարմիններից, օրինակ դատական դեպարտամենտից, փորձել է ճշտել, թե նախորդ պարտդիրության պահանջից հետո քանի վարչական ակտ է բողոքարկվել դատարանում և քանիսն են բավարարվել։
Վստահ եմ՝ չի արել։
Անելու դեպքում կտեսներ, որ բաց տարածքում դիմակ չկրելու հիմքով կազմված վարչական ակտերի դեմ բերված բողոքների մեծամասնությունը բավարարվել է։
Եթե նախորդ սահմանափակման դեպքում են դատարանները բավարարել հայցերը, ապա այս դեպքում դրանք անկասկած բավարարվելու են, որովհետև առնվազն անտրամաբանական են այն բացառությունները, որոնք տիկինը նախատեսել է իր հերթական կիսաիրավական որոշման մեջ։
Հիմա Անահիտը նպատակ ունի վատնելով պետական ռեսուրսը անհարկի ծանրաբեռնել դատարանները, թե՞ «հակահամաճարակային միջոցառում»-ը շարունակում է ընկալել վահագնհովակիմյանական փիլիսոփայության մեջ։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



