Կինոյի ոլորտի լավագույնները․ Կինոմատոգրաֆիստների միության մրցանակաբաշխության հետաքրքիր դրվագները
LIFEՀոկտեմբերի 30-ին «Կինեմատոգրաֆիստների տանը» կայացավ Հայաստանի Կինոմատոգրաֆիստների միության կազմակերպած մրցանակաբաշխություն։ Հայկական կինոյում ներդրում ունեցած գործիչները պարգևատրվեցին որպես լավագույնը։
Այն առաջին անգամ էր անցկացվում, մրցանակակիրներին որոշելու համար ստեղծվել էին գիլդիաներ: ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի խոսքով՝ իր վաղեմի երազանքն է եղել գիլդիաների ստեղծումը: Մրցանակաբաշխությունը նախատեսում են անցկացնել երկու տարին մեկ անգամ:
Tert.am Life-ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր դրվագները։
Կինոպրոդյուսերների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Արման Միտոյան (ֆիլմ՝ «Անհայտ բաժանորդ»):
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի պրոդյուսեր` Կարինա Սիմոնյան (ֆիլմ` «Նոր տարվա գոճի»):
Վավերագրական ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Լիլիթ Մարտիրոսյան (ֆիլմ` «Հենրիկ Մալյան. ես գիտեմ մարդուն»):
Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Արման Միտոյան (ֆիլմ` «Անատոլիական պատմություն»)
Կինոսցենարիստների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ՝ Էդգար Բաղդասարյան և Քնարիկ Միրզոյան (ֆիլմ` «Էրկեն կիշեր»):
Կինոռեժիսորների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան (ֆիլմ` «Էրկեն կիշեր»):
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Ալեքսանդր Բաղդասարյան (ֆիլմ` «Նոր տարվա գոճի»):
Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան (ֆիլմ` «Կանանց գյուղը»)
Անիմացիոն ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան (ֆիլմ` «Կաֆկա»)
Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան (ֆիլմ` «Անատոլիական պատմություն»)
Կինոօպերատորների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան (ֆիլմ` «Էրկեն կիշեր»)
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ուստյան (ֆիլմ՝ «Որբություն»)
Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ղարայան (ֆիլմ` «Արցախը հավերժության եզրին»)
Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն օպերատոր՝ Միհրան Ստեփանյան (ֆիլմ` «Թողություն»)
Կինոնկարիչների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ-դիմահարդար՝ Անահիտ Աղաջանյան (ֆիլմ՝ «Էրկեն կիշեր»)
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, հագուստի նկարիչ՝ Կարինե Աթանյան (ֆիլմ՝ «Արև, սարեր և սեր»)
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան (ֆիլմ՝ «Լորիկ»):
Կինոգետների և կինոլրագրողների գիլդիա
Պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի և հրապարակված գրքերի համար»՝ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյան
Կինոգետների և կինոլրագրողների գիլդիա
Պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի և հրապարակված գրքերի համար»՝ Կինոգետ, կինոխմբագիր Սվետլանա Գուլյան