«Իրանն իր ազգային անվտանգությանն առնչվող հարցերում փոխզիջումների չի գնա ոչ մեկի հետ». ԱԳՆ
INTERNATIONAL NEWSԻրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Ղաթիբզադեն, հանդես գալով ամենշաբաթյա ճեպազրույցով, պատասխանել է մի շարք հարցերի՝ շեշտելով, որ Իրանն իր ազգային անվտանգության հարցերի շուրջ զիջումների չի գնալու ոչ ոքի հետ:
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին խոսելով՝ պաշտոնյան հավելել է, որ «սիոնիստական ռեժիմը քաջատեղյակ է Իրանի հնարավորություններին»:
Անդրադառնալով իրանական միջուկային կառույցների դեմ ռազմական գործողություններին Իսրայելի կողմից հատկացվող 1.5 մլրդ դոլարին՝ Ղաթիբզադեն նշել է. «Այս ռեժիմի էությունը ճգնաժամ և անկայունություն ստեղծելն է»:
«Սիոնիստական ռեժիմը քաջատեղյակ է Իրանի հնարավորություններին և իր ազգային անվտանգությունը պաշտպանելու կամքին: Իրանն իր ազգային անվտանգությանն առնչվող հարցերում փոխզիջումների չի գնա ոչ մեկի հետ»,- հավելել է դիվանագետը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



