Yerevan, 04.November.2026,
00
:
00
BREAKING

Իրանի դիրքորոշումներն ավելի հայանպաստ են ստացվում, քան բուն Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

rossaprimavera.ru-ն «Անդրկովկասում մեծ պատերազմ է նախապատրաստվո՞ւմ» վերնագրով հոդվածում գրում է, որ մի կողմից` Իրանի, մյուս կողմից` Ադրբեջանի ու Թուրքիայի միջև հակասությունները վաղուց են կուտակվել։ Ղարաբաղում պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են պարբերաբար համատեղ զորավարժություններ անցկացնել։ Միայն 2021 թվականի սեպտեմբերի ընթացքում Անկարան և Բաքուն անցկացրել են առնվազն չորս համատեղ զորավարժություն։ Վերոնշյալը, գուցե, նորմալ ժամանակներում սուր արձագանքներ չառաջացներ, բայց Ղարաբաղյան պատերազմից հետո Իրանը խիստ մտահոգված է, որ աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան փոխվում է հենց իր սահմանին, և Թուրքիայի դիրքերն արագորեն ամրապնդվում են։

Թեհրանը իր հերթին խոշոր զորավարժություններ է սկսել Ադրբեջանին սահմանակից երկրի հյուսիսային շրջաններում։ Զորավարժությունների ծավալը զգալի էր, և դա տպավորություն է թողել Բաքվի վրա։ Իրանի և Թուրքիա-Ադրբեջան տանդեմի սրումը հանգեցրել է տարածաշրջանի և հարևան երկրների դիրքորոշումների հետագա բևեռացմանը։ Ադրբեջանի բարեկամ Պակիստանն է սկսել ավելի մերձեցման գործընթաց։ Հնդկաստանն ակտիվացել է՝ ի պատասխան ադրբեջանա-պակիստանյան մերձեցման։ Փորձագետները նշում են, որ Հնդկաստանն ու Իրանը հետաքրքրված են Հայաստանով անցնող «Պարսից ծոց-Սև ծով» և «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքներով։ Ներկայումս ամենացավոտ խնդիրներից մեկը Ադրբեջանից Նախիջևան ցամաքային միջանցքի խնդիրն է. հարցն այն է, թե ո՞ւմ «միջանցքի» նախագիծն է իրականացվելու։

Դեռևս 2021 թվականի մայիսին Իրանը նշել է իր «կարմիր գծերը» տարածաշրջանում։ Նշվել է, որ հանրապետությունը չի հանդուրժի սահմանների փոփոխություններ հարևան երկրներում։ Այսինքն, Իրանը փաստացի անընդհատ զգուշացնում է Թուրքիա-Ադրբեջանի տանդեմին, որ չի հանդուրժի Սյունիքի մարզի մի մասի բռնի զավթումը Զանգեզուրի միջանցքի ստեղծման համար։ Թեհրանը հիմքեր ունի մտադրությունների նման կոշտ ձևակերպման համար. Ադրբեջանի ղեկավարը նախկինում հայտարարել էր, որ եթե Հայաստանը չհամաձայնի միջանցքի ստեղծմանը, ապա Ադրբեջանը, այնուամենայնիվ, ուժով կստանա այն։ Այսինքն, ռազմական գործողություններ կսկսի Իրանի հետ սահմանին։ Իրանագետ Կարինե Գևորգյանի կարծիքով, Զանգեզուրի միջանցքի ստեղծման գաղափարն այն կաթիլն է, որը լցրել է Թեհրանի համբերության բաժակը։ Նրա կարծիքով, Իրանը զգայուն է այդ հարցում, քանի որ այն էական վտանգ է ներկայացնում իր շահերի համար։ Միաժամանակ պաշտոնական Թեհրանի շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ։

«Իրանի դիրքորոշման կոշտացման մյուս պատճառն էլ Ադրբեջանի պանթյուրքացումն է, որը սպառնում է իրանական Ադրբեջանում անջատողականությամբ։ Բացի այդ, Թեհրանին դուր չի գալիս Իսրայելի հետ Ադրբեջանի դաշինքը»,- ասել է նա։ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևի խոսքով, 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո Իրանը մտահոգված է և իրեն պարտված է զգում։ Զանգեզուրի միջանցքի շուրջ իրավիճակն այնքան է սրվել, որ մի շարք հայկական Տելեգրամ- ալիքներ նույնիսկ ենթադրել են, որ Իրանի արտգործնախարարի այցը Մոսկվա կապված է այն բանի հետ, որ պաշտոնական Թեհրանը Սյունիքում իր զորքերը տեղակայելու ծրագիր է մշակում։ Վերջին շաբաթվա ընթացքում իրավիճակը տարածաշրջանում էլ ավելի է բարդացել, և հակամարտող կողմերը շարունակել են բարձրացնել խաղադրույքները: Հակամարտության մեջ սկսել են ներքաշվել Անդրկովկասի հետ կապ չունեցող, բայց տարածաշրջանում սեփական շահերն ունեցող այնպիսի երկրներ, ինչպես Հնդկաստանը և Պակիստանը։

Իսկ ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում ստեղծված այդ բարդ իրավիճակին։ Չէ՞ որ այնտեղ հստակ ձևավորվել են երկու հակադիր բլոկներ. մի կողմից՝ Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը, իսկ մյուս կողմից՝ Իրանն ու Հնդկաստանը։ Ավելին, երկու կողմերն էլ ցուցաբերում են ռազմատենչ վերաբերմունք և իրենց շահերը պաշտպանելու պատրաստակամություն։ Եթե որոշ արտաքին խաղացողների համար ձեռնտու է մեծ պատերազմ և քաոս կազմակերպել Իրանի և Ռուսաստանի կողքին (և Չինաստանին մոտ), ապա դա ակնհայտորեն ձեռնտու չէ այդ երկրներին։ Այս իրավիճակից լավագույն ելքը կլինի բանակցային ձևաչափը, որը կներառի բոլոր շահագրգիռ կողմերին, սակայն մինչ այժմ առաջարկվող սխեմաները (օրինակ՝ «3 + 3») ակնհայտորեն փակուղում են։ Տարածաշրջանում պարադոքսալ իրավիճակ է։ Մի կողմից՝ և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը խաղադրույքներ են կատարում Հայաստանի վրա. Ռուսաստանը՝ որպես տարածաշրջանում հիմնական դաշնակից, իսկ Իրանը՝ որպես Եվրոպա տարանցման տրանսպորտային նախագծի գլխավոր առաջ մղող։

Մյուս կողմից՝ բուն Հայաստանում հակառուսական տրամադրություններ են սրվում։ Հարկ է հիշեցնել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները 2018 թվականի թավշյա հեղափոխությունից առաջ, երբ դեռ ընդդիմադիր էին, նման տրամադրություններ ունեին։ Իշխանության գալուց հետո Փաշինյանը աստիճանաբար հրաժարվել է հակառուսական կարգախոսներից, բայց, ըստ ամենայնի, չի փոխել իր տեսակետները, որոնք այժմ հնչեցնում են իր կողմից դաստիարակված արմատականները։ Այնուամենայնիվ, հենց Փաշինյանի վրա են (ինչն ինքնին առեղծվածային է) ռուսական իշխանությունները խաղադրույք կատարել, և մեծամասամբ ռուսական տեղեկատվական աջակցության շնորհիվ նա կարողացավ հաղթել արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Ինչ վերաբերում է Թեհրանի հետ հարաբերություններին, ապա եթե Հայաստանը գործեր իր ազգային շահերից ելնելով՝ Իրանը նրա համար բնական դաշնակից կլիներ։

Բայց հիմա Հայաստանի իշխանությունները փաստացի «ոտք են գցում» Իրանին՝ գործելով սեփական շահերի դեմ։ Արդյունքում Իրանի դիրքորոշումներն ավելի հայանպաստ են ստացվում, քան բուն Հայաստանի իշխանությունների գործողությունները, որոնք անառարկայական և հաշտարար քաղաքականություն են վարում Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։ Բացի այդ, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ազդեցությունը Հայաստանի վրա ոչ մի տեղ էլ չի կորել, քանի որ վերջին երկու երկրները բացահայտորեն հակադրվում են Իրանին և Ռուսաստանին։ Առայժմ այս գնալով սրվող իրավիճակում Մոսկվան իրական քաղաքական քայլեր չի ձեռնարկում, մինչդեռ թվում է, թե դա հրատապ է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation