Փաշինյան Նիկո՛լ, ես քեզ զգուշացրի… Խաչիկ Ասրյան
BLOG2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն հայտարարության տարելիցին ընդառաջ, ավելի հավանական է դառնում Հայաստանի ազգային ու պետական շահը ոչնչացնող Փաշինյան Նիկոլի կողմից նոր ազգադավ փաստաթղթի ստորագրումը. խոսքը Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման՝ նույնն է, թե մեր Սուրբ Արցախը Ադրբեջանին հանձնելու համաձայնության և Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու մասին է:
2020 թվականի 44-օրյա պատերազմի պարտության հետևանքները վերացնելու, Հայ ազգը համախմբելու և Հայոց պետությունը ծնկած վիճակից բարձրացնելու փոխարեն՝ Փաշինյան Նիկոլը շարունակում է գնալ կապիտուլյացիայի խորացման, թուրքական քմահաճույքները անվերապահ կատարելու ճանապարհով՝ հույս ունենալով, որ սուլթան Իլհամ Ալիևի պահանջները բավարարելու դիմաց իրեն հնարավորություն կտրվի «խաղաղ ու անվտանգ» պաշտոնավարել թրքաադրբեջանի վերածված տարածքում:
Կրկին փաստելով, որ Հայաստանի ու Արցախի փրկությունը հայատյաց թուրքի առաջ ծնկած Փաշինյան Նիկոլի շուտափույթ հեռացումն է Հայաստանի իշխանությունից, ու ազգային և պետական շահով առաջնորդվող ազգային-քրիստոնյա իշխանության ձևավորումը, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Փաշինյան Նիկոլին զգուշացնում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունից ցանկացած պատրվակով, այդ թվում՝ միջանցքի անվան տակ թշնամուն տարածքային զիջումներ անելը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման միջոցով մեր Սուրբ Արցախը Ադրբեջանին հանձնելն արժանանալու է Հայ ազգի և նրա հայրենասեր զավակների դաժան հակազդեցությանը:
Փաշինյան Նիկո՛լ, ես քեզ զգուշացրի…
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի Հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



