Պետրոսյանը և Սարգսյանը շարունակում են Grand Swiss-ի առաջատարներից ետ մնալ կեսական միավորով
SPORTՀայաստանը ներկայացնող շախմատիստներից Մանուէլ Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը շարունակում են Grand Swiss-ի առաջատարներին զիջել կեսական միավոր:
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող մրցաշարի 6-րդ տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանն ունեն 4-ական միավոր: Առաջատարներն ունեն 4,5-ական միավոր: Լևոն Արոնյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հավաքել են 3,5-ական միավոր:
Կանանց պայքարում Աննա Սարգսյանը առայժմ 34-րդն է, իսկ Էլինա Դանիելյանը՝ 50 մասնակիցներից 47-րդը:
Տղամարդկանց և կանանց մրցաշարերի հաղթողները իրավունք կնվաճեն մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական մրցապայքարին։ Մրցաշարերը, որոնք տեղի են ունենում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, կավարտվեն նոյեմբերի 9-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



