Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 200 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել (տեսանյութ)
VIDEOՄոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևով» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 200 չվերթ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, չվերթների հետաձգման պատճառն ուժեղ մառախուղն է:
Ըստ չվացուցակի՝ Մոսկվայի ժամանակով 10.07-ին «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 64 և չեղարկվել է 5 չվերթ, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 60 չվերթ, 14-ը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» չեղարկել է 15 չվերթ, ևս 51-ը սպասում է թռիչքի:
Մոսկվայում և Մոսկվայի մարզում մառախուղ է ձևավորվել նախօրեին երեկոյան: Հիդրոմետկայանը եղանակային վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



