Աֆղանստանցի մի խումբ անօրինական ներգաղթյալներ մեկուկես ժամով արգելափակել են Թուրքիայում օդանավակայանի աշխատանքը
INTERNATIONAL NEWSԹուրքական ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 70 աֆղանստանցի անօրինական միգրանտների, ինչի պատճառով Ադանա քաղաքի օդանավակայանը մեկուկես ժամով դադարեցրել է թռիչքները։ Այս մասին երեքշաբթի հայտնել է CNN Turk հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, երբ ոստիկանները օդանավակայանի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են բեռնատարը։ Ինչպես պարզվել է, բեռնատարում 72 աֆղաններ են եղել՝ առանց հանրապետություն մուտք գործելու փաստաթղթերի։ Անօրինականները փորձել են փախչել, իսկ նրանցից ոմանք կարողացել են մագլցել օդանավակայանի ցանկապատը։ Նրանք դուրս են վազել դեպի թռիչքուղի, որի երկայնքով շարժվում էր հենց նոր վայրէջք կատարած ինքնաթիռը։ Օդաչուներին ստիպել են շտապ արգելակել։
Միջադեպի պատճառով օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է մեկուկես ժամով։ Հաղորդվում է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել բոլոր փախչող անօրինական ներգաղթյալներին։