Բայդենը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Չինաստանի հետ զինված հակամարտության հնարավորությունը
INTERNATIONAL NEWSԲայդենը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Չինաստանի հետ զինված հակամարտության հնարավորությունը
Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Չինաստանի հետ զինված հակամարտության հնարավորությունը՝ հավելելով, որ ինքը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին հասկացրել է, որ դա «մրցակցություն» է եւ ոչ թե «հակամարտություն»։
«Ինձ անհանգստացնում է զինված հակամարտությունը։ Ոչ, ես չեմ անհանգստանում»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով COP26 գագաթաժողովի եզրափակիչ ասուլիսում:
Նրա խոսքով՝ Սի Ցզինպինի հետ առաջիկա վիրտուալ գագաթաժողովում ինքը կշարունակի հստակ հասկացնել. «Սա մրցակցություն է: Պարտադիր չէ, որ դա հակամարտություն լինի»: «Հակամարտության ծագման պատճառ չկա։ Մենք ակնկալում ենք, որ նա կխաղա կանոններով»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը չի փոխի իր դիրքորոշումը մի շարք հարցերում։ «Ես չեմ սպասում, որ ֆիզիկական կոնֆլիկտի անհրաժեշտություն կլինի, բայց, ինչպես նախկինում ասել եմ, հայրս մի արտահայտություն ուներ. «Միակ բանը, որ ավելի վատ է, քան միտումնավոր հակամարտությունը, դա ոչ միտումնավորն է»»,- հավելել է Բայդենը:
Պատասխանելով այն ակնարկին, որ Չինաստանը, Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան անձամբ չեն մասնակցել COP26-ի գագաթաժողովին, Բայդենն ասել է, որ դա «խնդիր է», բայց որ ԱՄՆ-ը դա արել է, «խորը ազդեցություն է թողել այն բանի վրա, թե ինչպես է մնացած աշխարհը նայում Միացյալ Նահանգներին եւ նրա առաջատար դերին»։
Բայդենն ասել է, որ բացակայությունը կարող է Սի Ցզինպինին արժենալ որոշակի ազդեցություն համաշխարհային բեմում:
«Ես կարծում եմ, որ, անկեղծ ասած, դա Չինաստանի մեծ սխալն էր»,- ասել է Բայդենը: