Պղինձը թանկանում է
ECONOMICSՉորեքշաբթի առավոտյան պղնձի համաշխարհային գները չափավոր բարձրանում են, այս թանկացումը պայմանավորված է փոխարժեքային դինամիկայով, ինչպես նաեւ Չինաստանի՝ արդյունաբերական մետաղների ամենախոշոր սպառողի ծառայությունների ոլորտում գործնական ակտիվության ինդեքսի (PMI) մի փոքր բարձրացմամբ, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Comex բորսայում ավելացել է 0,36 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,3885 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեքշաբթի օրվա արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը երեք ամիս հետո մատակարարմամբ նվազել էր 0,62 տոկոսով՝ 9495,5 դոլար, ալյումինիումինը՝ 0,99 տոկոսով, 2692,5 դոլար, ցինկինը՝ 0,45 տոկոսով, մեկ տոննան 3342,5 դոլար։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



