«Տունդրան իսկապես այրվում է, բայց․․․»․ Պեսկովն արձագանքել է Բայդենի սկանդալային հայտարարությանը
INTERNATIONAL NEWS«Տունդրան իսկապես այրվում է, բայց անտառները այրվում են նաև Կալիֆորնիայում, Թուրքիայում և աշխարհի այլ երկրներում: Կլիմայի փոփոխությունն է, որին բախվում են բոլորը»,֊ այսպես է արձագանքել Բայդենի հայտարարությանը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ինչպես հայտնել ենք, նոյեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գլազգոյում կլիմայական գագաթնաժողովի ժամանակ ասել էր, որ Ռուսաստանը խնդիր ունի՝ «Տունդրան այրվում է», իսկ Պուտինը չի մասնակցում կլիմայական գագաթնաժողովին։
«Ռուսաստանն ավելի շատ մարտահրավերների է բախվում, քան մյուսները։ Ռուսաստանը պատասխանատու պաշտոն է զբաղեցնում, մենք բազմաթիվ ոլորտներում աշխատաշուկա ենք ձևավորել։ Ամենայն հավանականությամբ, դա չի զեկուցվել ԱՄՆ նախագահին, երբ նա դա ասել է», - հայտարարել է Պեսկովը:
1
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
2
With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6
3
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
4
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
5
Idram Becomes a Partner of “Little Mher”



