Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան հերթական մեկօրյա առավելագույն ցուցանիշը
INTERNATIONAL NEWSՌուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 1 189-ով՝ մեկ օր առաջվա 1 178-ի դիմաց՝ մինչև 242 060. նոյեմբերի 3-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Բացարձակ արտահայտությամբ աճը դարձել է առավելագույնը համավարակի սկզբից ի վեր, նախորդ առավելագույնն արձանագրվել է նոյեմբերի 2-ին:
Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,8 տոկոսի մակարդակում, հետևում է շտաբի տվյալներից:
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 40 443-ով՝ մինչև 8 633 643: Հարաբերական արտահայտությամբ ախտահարվածների քանակի աճը կազմել է 0,47 տոկոս:
Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների քանակը, ովքեր այս պահին բուժում են անցնում, ավելացել Է մինչև 946 145, հետևում է շտաբի հաղորդագրությունից:
Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 32 807-ով՝ մինչև 7 445 438, դա առավելագույն մեծությունն է համավարակի սկզբից ի վեր:
Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տեղեկատվության համաձայն՝ նվազել է մինչև վարակվածների ընդհանուր թվի 86,2 տոկոսը:
Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 6 827-ով՝ մեկ օր առաջվա 5 736-ի դիմաց՝ մինչեւ 1 837 057: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,37 պոկոս:
Մոսկվայում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 95-ով՝ մեկ օր առաջվա 98-ի դիմաց: Ընդամենը քաղաքում մահացել է 31 631 մարդ (բոլոր վարակվածների 1,72 տոկոսը), հետևում է շտաբի հաղորդագրությունից:
Մեկ օրում ապաքինվածների քանակն աճել է 6 628-ով՝ մինչև 1 611 991: Մայրաքաղաքում, շտաբի տվյալներով՝ բուժումն է շարունակում 193 435 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: