Բազմակողմանի տարածաշրջանային համագործակցությունը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից. Զախարովան՝ «3+3» հարթակի ստեղծման մասին
INTERNATIONAL NEWSՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության նոր հարթակի ստեղծման մասին հարցին՝ նշելով, որ այն կարող է նպաստել խնդիրների լուծմանը:
«Մենք կողմ ենք Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առաջարկը տարածաշրջանային նմանօրինակ խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու մասին, որն անվանում են «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան): Իհարկե, մենք կարծում ենք, որ եկել ժամանակը այդ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխելու: Բազմակողմանի տարածաշարջանային համագործակցությունը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից: Մեր կարծիքով՝ դրա գործարկումը կնպաստի վստահության բարձրացմանը, միջպետական հարաբերություններին, առկա տարաձայնությունների կարգավորմանը, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ներուժի բացահայտմանը»,- հայտարարել է Զախարովան՝ հավելելով, որ այդ ձևաչափը պետք է լուծումներ տա ինչպես առկա հարցերին, այնպես էլ նոր մարտահրավերներին: