Մոսկվան աջակցում է Ալիևի և Էրդողանի «3 + 3» նախաձեռնությանը
INTERNATIONAL NEWSՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախաձեռնությանը՝ ստեղծելու «3 + 3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափ։
«Մենք աջակցում ենք տարածաշրջանային նմանօրինակ խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առաջարկը, որն անվանում են «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան): Իհարկե, մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը այդ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխելու: Բազմակողմանի տարածաշարջանային համագործակցությունը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից: Մեր կարծիքով՝ դրա գործարկումը կնպաստի վստահության բարձրացմանը, միջպետական հարաբերություններին, առկա տարաձայնությունների կարգավորմանը, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ներուժի բացահայտմանը»,- ասել է Մարիա Զախարովան։