Տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է տղամարդը մտել խանութ ու սառնասրտորեն սպանել վաճառողուհուն (տեսանյութ)
VIDEOՌԴ Նիժնի Նովգորոդ մարզի Վիքսի քաղաքում ոչ ադեկվատ գնորդը դանակահարել է խանութի վաճառողին։ Այս մասին գրում է «Նիժնի թիվ 1» Telegram ալիքը։
Մահացու հարվածը ֆիքսել է անվտանգության տեսախցիկը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է տղամարդը մոտենում դրամարկղին, նայում շուրջը, որից հետո բաճկոնից հանում է դանակը ու հարվածում վաճառողուհուն։
Տուժածին փրկել չի հաջողվել. 37-ամյա կինը հիվանդանոցում մահացել է: Հաղորդվում է, որ հարձակվողը կարճ ժամանակ անց ձերբակալվել է: Տեղի բնակիչների խոսքով՝ տղամարդը նախկինում ուշադրություն էր գրավում իր արտասովոր պահվածքով, սակայն առաջին անգամն է հանցագործություն կատարել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



