Շվեդիան դադարեցնել է Դանիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը
INTERNATIONAL NEWSՇվեդիայի խոշորագույն երկաթուղային փոխադրողը՝ SJ ընկերությունը, որոշել է դադարեցնել Դանիայի հետ հաղորդակցությունը սահմանին անձնագրային հսկողություն մտցնելու պատճառով:
Ինչպես ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, աշխատակիցները չեն կարող ստուգել ուղեւորների ինքնությունը այն ժամանակահատվածում, որը հատկացվում է փաստաթղթերը ստուգելու համար:
Հունվարի սկզբին Շվեդիայում ուժի մեջ է մտնում երկիր ժամանող բոլոր ուղեւորատար գնացքների, ավտոբուսների եւ լաստանավերի ուղեւորների համար անձնագրային հսկողություն սահմանելու մասին օրենքը, հայտնում էBBC-ի Ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ երկու երկրները համաձայնության էին եկել Կոպենհագենի կայարանից Շվեդիա մեկնող ուղեւորների փաստաթղթերը ստուգելու հարցի շուրջ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



