Վարակակիրների թիվն՝ այստեղ
SOCIETYՀայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2330 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 315 004-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 41 քաղաքացի, մահացածների թիվը 6532 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Նոյեմբերի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1317 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 46 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7849-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1270 է, ընդհանուր առողջացածներինը՝ 274 878, փաստացի բուժվողներինը՝ 32 277: Մեկ օրում արվել է 12 188 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 145 909 թեստավորում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



