Մեքենան մխրճվել է երեխաների խմբի մեջ․ արտակարգ միջադեպ Ճապոնիայում
INTERNATIONAL NEWSՄեքենան մխրճվել է երեխաների խմբի մեջ՝ Ճապոնիայի Օակայամա պրեֆեկտուրայում։ Այս մասին հայտնում է NHK-ն մանրամասնելով, որ երեխաները, որոնք եղել են նախադպրոցական տարիքի, եղել են իրենց ծնողների հետ։
Ըստ հաղորդման, Սոդձյա քաղաքում, մեքենան մխրճվել է երկու երեխաներից եւ նրանց ծնողներից բաղկացած խմբի մեջ այն պահին, երբ նրանք, լուսացույցի կանաչ լույսի պայմաններում, հետիոտների անցման համար նախատեսված տեղից փորձել են անցնել փողոցը։
Բոլոր տուժածները հոսպիտալացված են։ Երեխաներից եւ ծնողներից մեկի վիճակը ծանր է։ Նրանք գտնվում են անգիտակից վիճակում։ Մնացածի վիճակը գնահատվում է կայուն։ Մեքենան վարել է 64 տարեկան անձ, ով ձերբակալվել է, եւ ներկայումս իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



